29 Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։
30 Իր աշակերտների առաջ Հիսուսը բազում այլ նշաններ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ 31 Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։