Pular para o conteúdo
Publicidade

Հովհաննես 21

1 Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ։ Եվ հայտնվեց այսպես։ 2 Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը՝ Գալիլեայի Կանա քաղաքից, Զեբեդյան եղբայրները և աշակերտներից ուրիշ երկու հոգի միասին էին։ 3 Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին, նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ 4 Վաղ առավոտյան Հիսուսը կանգնած էր ծովեզերքին, բայց աշակերտները նրան չճանաչեցին։ 5 Հիսուսը նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։ 6 Նրանց ասաց. «Ուռկանը նավակի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ 7 Այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսը, լսելով, որ Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն ծովի մեջ նետեց։ 8 Մյուս աշակերտները նավակով եկան, և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարյուր կանգունի չափ միայն, սկսեցին քաշել ուռկանը ձկներով հանդերձ։ 9 Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ՝ վրան ձուկ ու հաց։ 10 Հիսուսը նրանց ասաց. «Բերե՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ 11 Սիմոն Պետրոսը նավակ մտավ ու ցամաք հանեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք շատ մեծ ձկներով։ Թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռվեց։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também