21 Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, հավատա՛ ինձ, որ կգա ժամանակը, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը։ 22 Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։ 23 Բայց կգա ժամանակը, և արդեն իսկ է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։
Publicidade