31 Մինչ նրանք կգային, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»։ 32 Իսկ նա ասաց նրանց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ 33 Աշակերտներն իրար մեջ ասում էին՝ «Արդյոք մեկը նրան ուտելու բա՞ն է բերել»։ 34 Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։
Publicidade