46 Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել, և այնտեղ էր մնում։ Թագավորական ընտանիքից մեկը կար, որի որդին հիվանդ էր Կափառնաումում։ 47 Երբ նա լսեց, թե Հիսուսը Հրեաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և աղաչում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մահամերձ էր։ 48 Հիսուսը նրան ասաց. «Մինչև որ նշաններ ու զարմանալի գործեր չեք տեսնում, չեք հավատում»։ 49 Թագավորազնը նրան ասաց. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»։ 50 Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ 51 Եվ մինչ իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին, որ նրա որդին կենդանի է։ 52 Նա հարցրեց նրանց, թե ո՞ր ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. «Երեկ՝ հետմիջօրեի ժամը մեկին, ջերմը նրան թողեց»։ 53 Հայրը հասկացավ, որ այդ ժամին էր, երբ Հիսուսը նրան ասաց՝ «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին՝ ինքն ու իր ամբողջ ընտանիքը։ 54 Այս դարձյալ երկրորդ նշանն էր, որ արեց Հիսուսը՝ Հրեաստանից Գալիլեա գալուց հետո։
Publicidade