Pular para o conteúdo
Publicidade

Հովհաննես 6

53 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ 54 Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ, 55 քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ 56 Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես էլ՝ նրա մեջ։ 57 Ինչպես կենդանի Հայրն առաքեց ինձ, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ ինձ ուտողը կապրի ինձանով։ 58 Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também