6 Բայց այս ասում էր՝ նրան փորձելու համար, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ էր անելու։ 7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։ 8 Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. 9 «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսքան մարդու համար»։ 10 Հիսուսն ասաց. «Նստեցրե՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եվ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։ 11 Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։ 12 Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։ 13 Հավաքեցին և լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որն ավելացել էր ուտողներից։
Publicidade