66 Սրանից նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։ 67 Հիսուսը տասներկու աշակերտներին ասաց. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»։ 68 Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ 69 Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
Publicidade