7 Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։ 8 Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։ 9 Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Publicidade