Քաղեբը գրավում է Քեբրոնը և Դաբիրը
13 Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների մեջ՝ Աստծու հրամանով։ Հեսուն նրան տվեց Արբոկ քաղաքը, որը Ենակի որդիների մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը։ 14 Հեփոնեի որդի Քաղեբն այնտեղից բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսիին, Թոլմայիին և Աքիմանին՝ Ենակի զավակներին։