14 Երբ ժողովուրդը հեռացավ իր վրաններից՝ Հորդանան գետն անցնելու համար, քահանաները տարան Տիրոջ Ուխտի տապանակը ողջ ժողովրդի առաջից։ 15 Երբ Ուխտի տապանակը կրող քահանաները մտան Հորդանան գետը, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին Հորդանան գետի ջրերի մեջ (իսկ Հորդանան գետը գալիս էր ափեափ լցված, ինչպես ցորենի հնձի օրերին), 16 վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։ 17 Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջ՝ ցամաքի վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը։
Publicidade