6 Կինը մտավ և ասաց իր ամուսնուն. «Աստծու այրը եկավ ինձ մոտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թե որտեղից է, բայց նա իր մասին ինձ ոչինչ չասաց։ 7 Նա ինձ ասաց. "Ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես, արդ գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց իր մոր արգանդից մինչև իր մահվան օրը"»։
8 Մանովեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Խնդրում եմ, Տե՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մոտ, թող դարձյալ գա մեզ մոտ և սովորեցնի, թե ի՛նչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի»։