34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։ 35 Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։ 36 Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է, 37 որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։ 38 Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։
Publicidade