59 Եվ երբ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու, նրան ցանկանում էին իր հոր անունով Զաքարիա կոչել։ 60 Բայց մանկան մայրը պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պետք է կոչվի»։ 61 Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի»։ 62 Նշան արեցին նրա հորը, թե ի՛նչ կկամենա նրան կոչել։ 63 Նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։
Publicidade