Pular para o conteúdo
Publicidade

ՂՈՒԿԱՍ 10

Ամենամեծ պատվիրանը

25 Եվ ահա Օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ 26 Եվ նա ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»։ 27 Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով(Բ Օր. 6.5). և քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը(Ղևտ. 19.18)»։ 28 Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես»։

Բարի սամարացին

29 Նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ 30 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին։ 31 Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնում էր. նրան տեսավ և թողեց անցավ։ 32 Նույնպես և մի ղևտացի, նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ։ 33 Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց։ 34 Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։ 35 Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, հանեց, իջևանատիրոջը երկու դահեկան տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ 36 Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքն էր ընկել»։ 37 Եվ նա ասաց. «Նա, ով բարիք արեց նրան»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛ և դու նո՛ւյն ձևով արա»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também