30 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին։ 31 Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնում էր. նրան տեսավ և թողեց անցավ։ 32 Նույնպես և մի ղևտացի, նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ։ 33 Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց։ 34 Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։ 35 Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, հանեց, իջևանատիրոջը երկու դահեկան տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ 36 Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքն էր ընկել»։ 37 Եվ նա ասաց. «Նա, ով բարիք արեց նրան»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛ և դու նո՛ւյն ձևով արա»։
Publicidade