12 Հիսուսը, նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. «Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից»։ 13 Ձեռքը դրեց նրա վրա, և նույն ժամին հիվանդն ուղղվեց ու Աստծուն փառք էր տալիս։ 14 Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։ 15 Տերը նրան պատասխանեց՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու։ 16 Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։
Publicidade