Ջրգողով հիվանդի բժշկումը շաբաթ օրով
1 Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք հետևում էին նրան։ 2 Եվ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիվանդ մի մարդ կանգնեց։ 3 Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ»։ 4 Նրանք լուռ մնացին։ Հիսուսը, նրան բռնելով, բուժեց և արձակեց։