4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից, մինչև գտնի այն։ 5 Եվ երբ գտնի, այն խնդությամբ կդնի իր ուսերի վրա 6 և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. "Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը"։ 7 Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։
Publicidade