14 Եվ երբ նրանց տեսավ, ասաց. «Գնացե՛ք, ձեզ ցո՛ւյց տվեք քահանաներին»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։ 15 Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն. 16 երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։ 17 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն. իսկ արդ, մնացած ինը ո՞ւր են, 18 որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի այս օտարազգի մարդուց»։ 19 Եվ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց»։
Publicidade