Pular para o conteúdo
Publicidade

Ղուկաս 18

Երիքովի կույր մուրացկանի բժշկումը

35 Երբ նա մոտենում էր Երիքովին, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։ 36 Երբ սա լսեց, որ ժողովուրդն անցնում է, հարցրեց, թե՝ այդ ի՞նչ է։ 37 Եվ նրան պատմեցին, թե անցնում է Հիսուս Նազովրեցին։ 38 Նա աղաղակեց և ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 39 Առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 40 Հիսուսը տեղում կանգնեց և հրամայեց իր մոտ բերել նրան։ Երբ կույրը մոտեցավ, նրան հարցրեց և ասաց. 41 «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Որ բացվեն աչքերս, և տեսնեմ, Տե՛ր»։ 42 Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։ 43 Եվ կույրն իսկույն տեսավ. գնում էր Հիսուսի հետևից և փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, գովաբանում էր Աստծուն։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também