Pular para o conteúdo
Publicidade

ՂՈՒԿԱՍ 19

Հիսուսը և Զակքեոս մաքսապետը

1 Հիսուսը մտել էր Երիքով ու շրջում էր։ 2 Եվ ահա Զակքեոս անունով մի մարդ, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3 ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ 4 Եվ առաջ վազելով՝ բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդտեղով էր անցնելու։ 5 Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց և ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պետք է քո տանը գիշերեմ»։ 6 Զակքեոսը շտապեց և իջավ ու նրան ընդունեց ուրախությամբ։ 7 Երբ ամենքը տեսան այս, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։ 8 Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։ 9 Եվ Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է, 10 որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também