2 Եվ ահա Զակքեոս անունով մի մարդ, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3 ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ 4 Եվ առաջ վազելով՝ բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդտեղով էր անցնելու։ 5 Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց և ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պետք է քո տանը գիշերեմ»։ 6 Զակքեոսը շտապեց և իջավ ու նրան ընդունեց ուրախությամբ։ 7 Երբ ամենքը տեսան այս, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։ 8 Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։
Publicidade