Հիսուսի ծնունդը և հովիվների այցը
1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։ 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորիքում Կյուրենիոսի կուսակալության օրոք։ 3 Բոլորն էլ գնում էին արձանագրվելու՝ յուրաքանչյուրն իր ծննդյան վայրում։ 4 Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝ 5 արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։