Pular para o conteúdo
Publicidade

ՂՈՒԿԱՍ 2

22 Նրանց սրբագործման օրերի լրանալուց հետո, Մովսեսի օրենքի համաձայն, նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու, 23 ինչպես գրված է Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»(Ելք 13.2, 12)։ 24 Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ(Ղևտ. 12.8)։

Սիմեոն ծերունու մարգարեացումը և օրհնությունը

25 Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։ 26 Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։ 27 Հոգով առաջնորդված՝ նա եկավ տաճար, և երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ Օրենքի սովորության համաձայն էր, 28 Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց.

29 «Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի

խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային.

30 որովհետև աչքերս տեսան քո փրկությունը,

31 որ պատրաստեցիր բոլոր ազգերի առաջ,

32 լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար

և փառք Իսրայելի՝ քո ժողովրդի համար»։

33 Նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ ասում էին նրա մասին։ 34 Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։ 35 Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»։

Աննայի մարգարեացումը

36 Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։ 37 Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։ 38 Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também