Սիմեոն ծերունու մարգարեացումը և օրհնությունը
25 Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։ 26 Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։ 27 Հոգով առաջնորդված՝ նա եկավ տաճար, և երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ Օրենքի սովորության համաձայն էր, 28 Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց.
29 «Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի
խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային.
30 որովհետև աչքերս տեսան քո փրկությունը,
31 որ պատրաստեցիր բոլոր ազգերի առաջ,
32 լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար
և փառք Իսրայելի՝ քո ժողովրդի համար»։