4 Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝ 5 արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։ 6 Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան, 7 և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։
Publicidade