Pular para o conteúdo
Publicidade

ՂՈՒԿԱՍ 2

Մանուկ Հիսուսը տաճարում՝ վարդապետների մեջ

41 Նրա ծնողներն ամեն տարի՝ Զատկի տոնին, Երուսաղեմ էին գնում։ 42 Եվ երբ նա տասներկու տարեկան դարձավ, տոնի սովորության համաձայն՝ Երուսաղեմ ելան։ 43 Երբ տոնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում, իսկ նրա ծնողներն այդ չիմացան։ 44 Կարծում էին, թե նա իրենց ուղեկիցների հետ է. մեկ օրվա չափ ճանապարհ եկան և նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։ 45 Բայց երբ չգտան, Երուսաղեմ վերադարձան՝ նրան փնտրելու։ 46 Երեք օր հետո նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ լսում էր նրանց և հարցեր տալիս։ 47 Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա։ 48 Երբ ծնողները նրան տեսան, ապշահար եղան, իսկ մայրն ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ 49 Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։ 50 Բայց նրանք չհասկացան իրենց ասված այդ խոսքը։ 51 Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։

52 Հիսուսը զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով՝ Աստծու և մարդկանց առջև։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também