48 Երբ ծնողները նրան տեսան, ապշահար եղան, իսկ մայրն ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ 49 Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։ 50 Բայց նրանք չհասկացան իրենց ասված այդ խոսքը։ 51 Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։
Publicidade