Մարդու Որդու գալուստը
25 «Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով, 26 աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։ 27 Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրա(Դան. 7.13), զորությամբ և մեծ փառքով։ 28 Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։