Չսպասված օրը և ժամը
34 «Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։ 35 Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ 36 Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։