Զանազան բժշկումներ
38 Եվ նա, ժողովարանից դուրս գալով, մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, և նրա համար աղաչեցին Հիսուսին։ 39 Նա կանգնեց նրա մոտ, սաստեց ջերմին, և ջերմը թողեց նրան։ Հիվանդն անմիջապես ոտքի ելավ և սպասարկում էր նրանց։