Վեճ ծոմապահության մասին
33 Եվ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Հովհաննեսի, ինչպես և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում հաճախ և աղոթք մատուցում, իսկ քո աշակերտներն ուտում են ու խմում»։ 34 Եվ Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, մինչդեռ փեսան նրանց հետ է։ 35 Կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»։