Ծառը պտղից է ճանաչվում
43 «Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, 44 որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում։
Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող։ 45 Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։