Pular para o conteúdo
Publicidade

Ղուկաս 6

Չորացած ձեռքի բժշկումը

6 Եվ մի ուրիշ շաբաթ օր նա մտավ ժողովարան և ուսուցանում էր։ Այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը գոսացած էր։ 7 Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբժշկի՞, որպեսզի նրան ամբաստանելու բան գտնեն։ 8 Բայց նա գիտեր նրանց մտածումները, ուստի և գոսացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ Նա վեր կացավ ու մեջտեղ եկավ։ 9 Հիսուսը նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրով ի՞նչն է օրինավոր՝ բարի՞ գործ անել, թե՞ չար, մի հոգի՞ փրկել, թե՞ կորստյան մատնել»։ 10 Եվ շուրջը հավաքված բոլորի վրա զայրագին նայելով՝ ասաց մարդուն. «Ձեռքդ երկարի՛ր»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ մյուսի նման։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também