31 «Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, և, իրոք, ո՞ւմ են նման։ 32 Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. "Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք"։ 33 Եկավ Հովհաննես Մկրտիչը. չէր ուտում և չէր խմում. և դուք ասացիք. "Նրա մեջ դև կա"։ 34 Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց դուք ասում եք. "Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ"։ 35 Եվ իմաստությունն արդարացվեց նրա որդիների կողմից»։
Մեղավոր կնոջ հավատը
36 Ապա փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. և նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց։ 37 Քաղաքում մեղավոր մի կին կար. երբ նա իմացավ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիվ յուղ բերելով՝