Բարեպաշտ կանայք
1 Դրանից հետո Հիսուսը շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետարանում Աստծու արքայությունը։ Եվ նրա հետ էին տասներկուսը 2 և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից յոթ դև էր դուրս եկել, 3 Հովհաննան՝ Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք ծառայում էին նրանց, իրենց ունեցվածքից մաս հանեցին նրանց։