Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
22 Մի օր Հիսուսը նավակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք»։ Եվ գնացին։ 23 Մինչ նավարկում էին, նա քուն մտավ։ Եվ ծովակի վրա հողմամրրիկ իջավ. ծովն ուռչում էր, նավակը ջրով լցնում, իսկ աշակերտներն էլ տագնապի էին մատնվել։ 24 Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եվ նա վեր կենալով սաստեց հողմամրրիկին ու խռովված ջրերին, և նրանք հանդարտվեցին, ու անդորր տիրեց։ 25 Ապա Հիսուսն ասաց աշակերտներին. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Տեսնես ո՞վ է սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդվում են սրան»։
Գերգեսացի դիվահարը
26 Ապա նավարկեցին և իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլեայի հանդիպակաց կողմում է։