43 Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, իր ամբողջ ունեցվածքը դրա վրա էր ծախսել, բայց հնար չէր եղել որևէ բժշկություն գտնելու, 44 հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին, և նույն ժամին նրա արյունահոսությունը դադարեց։ 45 Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ դիպավ ինձ»։ Եվ քանի որ բոլորն ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովո՛ւրդն է սեղմում ու նեղում քեզ»։ 46 Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև զգացի, որ ինձնից զորություն դուրս եկավ»։ 47 Երբ կինը տեսավ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկավ, ընկավ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջև պատմեց, թե ի՛նչ բանի համար դիպավ նրան և թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ 48 Եվ Հիսուսն ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։
Publicidade