Pular para o conteúdo
Publicidade

Ղուկաս 9

38 Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց և ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ 39 Ահա չար ոգին զարկում է նրան, և որդիս հանկարծակի սկսում է ճչալ։ Ոգին սաստիկ ցնցում է նրան, թավալեցնում, փրփրեցնում, դժվարությամբ է հեռանում նրանից՝ խորտակելով նրան։ 40 Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ 41 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ և ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»։ 42 Եվ մինչ նա մոտենում էր, դևը գետին խփեց նրան ու ցնցեց։ 43 Հիսուսը սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը և տվեց նրան նրա հորը։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também