Առաքելական կոչման պարտավորությունները
57 Եվ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրա մեկը նրան ասաց. «Կգամ քո հետևից, ինչ տեղ էլ գնաս»։ 58 Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»։
59 Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ նա ասաց. «Տե՛ր, հրամա՛ն տուր ինձ՝ նախ գնալ և թաղել իմ հորը»։ 60 Հիսուսը նրան ասաց. «Թող մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛, քարոզի՛ր Աստծու արքայությունը»։
61 Մեկ ուրիշն էլ ասաց. «Քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թո՛ւյլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ 62 Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չէ Աստծու արքայությանը»։