Pular para o conteúdo
Publicidade

Ղեվտական 18

6 Որևէ մեկն իր արյունակից հարազատին թող չմոտենա նրա ամոթույքը բանալու նպատակով։ Ես եմ Տերը։ 7 Քո հոր և քո մոր ամոթույքը մի՛ բացիր, որովհետև նա քո մայրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։ 8 Մի՛ անպատվիր քո հորը՝ քո հոր կնոջ ամոթույքը տեսնելով։ 9 Քո հորից կամ մորից ծնված, քո տան մեջ կամ դրսում ծնված քրոջդ ամոթույքը չտեսնես։ 10 Քո որդու աղջկա ամոթույքը կամ քո դստեր աղջկա ամոթույքը չտեսնես, որովհետև դա նաև քո ամոթույքն է։ 11 Քո հոր կնոջ դստեր ամոթույքը չտեսնես, որովհետև նա նույն հորից ծնված քո քույրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։ 12 Քո հորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո հոր արյունակիցն է։ 13 Քո մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո մոր արյունակիցն է։ 14 Մի՛ անպատվիր քո հորեղբորը՝ նրա կնոջը մերձենալով, որովհետև նա քո ազգականն է։ 15 Քո հարսի ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո որդու կինն է. նրա ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։ 16 Մի՛ անպատվիր քո եղբորը՝ նրա կնոջ ամոթույքը տեսնելով։ 17 Նրա կնոջ և դստեր ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։ 18 Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետև մեկի ներկայությամբ մյուսի ամոթույքը տեսնելով՝ խանդ կառաջացնես։ 19 Դաշտանի պղծության մեջ գտնվող կնոջը չմերձենաս՝ նրա ամոթույքը տեսնելու։ 20 Քո մերձավորի կնոջը քո սերմը չտաս, որպեսզի նրա հետ չպղծվես։ 21 Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնեսԵբր. Քո ժառանգներից ոչ ոքի չտաս Մոլեխին։ Մոլեխը սեմական չաստված է, հատկապես կրակի չաստված։ Նրա պաշտամունքը Ք.ա. 8-7-րդ դարերում հանդիպում էր նաև Իսրայելում։ Մոլեխի պաշտամունքը կատարվում էր մանուկների ողջակիզումով։ և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։ 22 Այր մարդուն չմերձենաս, ինչպես մերձենում ես կնոջը, որովհետև դա պղծություն է։ 23 Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի չպետք է մոտենա՝ նրա հետ մերձենալու. դա գարշելի է։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também