Հիսուսը կանչում է չորս ձկնորսներին
16 Երբ նա անցնում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ Սիմոնին և նրա եղբորը՝ Անդրեասին, որոնք ուռկանները ջուրն էին գցում, որովհետև ձկնորս էին։ 17 Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ 18 Իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից։