Բորոտի բժշկումը
40 Հիսուսի մոտ եկավ մի բորոտ։ Նա ծնկի իջած աղաչում էր և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 41 Հիսուսը գթալով ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ 42 Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց, և նա մաքրվեց։