4 Նրանք ասացին. «Մովսեսը թույլ տվեց ապահարզան գրել և արձակել»։ 5 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ձեր խստասրտության պատճառով գրեց այդ պատվիրանը, 6 մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու և էգ ստեղծեց նրանց 7 և ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից. 8 և երկուսը մեկ մարմին պիտի լինեն"։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ 9 Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց»։
Publicidade