Pular para o conteúdo
Publicidade

Մարկոս 11

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

1 Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին և Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց 2 և նրանց ասաց. «Դուք գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է։ Հենց այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի վրա որևէ մարդ արարած չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ 3 Եվ եթե որևէ մեկը ձեզ հարցնի՝ "Ինչո՞ւ եք արձակում այդ ավանակը", ասե՛ք. "Տիրոջը պետք է", և նա իսկույն այստեղ կուղարկի այն»։ 4 Երկու աշակերտները գնացին և գտան ավանակը՝ կապված մի դռան մոտ՝ դրսում, փողոցի մեջ, և այն արձակեցին։ 5 Այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում ավանակը»։ 6 Աշակերտները նրանց պատասխանեցին այնպես, ինչպես Հիսուսն էր ասել։ Եվ նրանց թույլ տվեցին։ 7 Ավանակը բերեցին Հիսուսի մոտ, դրա վրա գցեցին իրենց հագուստները, և Հիսուսը նստեց ավանակի վրա։ 8 Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ 9 Եվ նրանք, որ Հիսուսի առաջից կամ հետևից էին գնում, աղաղակում էին և ասում.

«Օվսաննա՜ Բարձրյալին,

օրհնյա՜լ լինես դու,

որ գալիս ես Տիրոջ անունով(Սաղ. 117(118).26).

10 օրհնյա՜լ լինի մեր հոր՝

Դավթի թագավորությունը, որ գալիս է։

Խաղաղությո՜ւն երկնքում և

փա՜ռք Բարձրյալին(հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։

11 Հիսուսը մտավ Երուսաղեմ, տաճար և իր շուրջն ամեն ինչ աչքի անցկացրեց։ Եվ քանի որ երեկո էր, տասներկուսի հետ գնաց Բեթանիա։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também