Անպտուղ թզենին
12 Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ 13 Հեռվից տերևներով լեցուն մի թզենի տեսնելով՝ գնաց, որ նրա վրա մի բան գտնի։ Բայց երբ նրան մոտեցավ, տերևից բացի ոչինչ չգտավ, որովհետև տակավին թզի ժամանակը չէր։ 14 Հիսուսը խոսքը թզենուն ուղղեց և ասաց. «Այլևս երբեք ոչ ոք քեզնից թող պտուղ չուտի»։ Եվ նրա աշակերտները լսում էին։