Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՐԿՈՍ 2

Անդամալույծի բժշկումը

1 Մի քանի օր հետո, երբ Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ, լուր տարածվեց, թե տանն է։ 2 Շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չէր մնացել, նույնիսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու խոսքը։ 3 Եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին շալակել էին չորս հոգով։ 4 Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը՝ իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույծն էր։ 5 Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, թող քո մեղքերը ներված լինեն քեզ»։ 6 Դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, իրենց սրտում խորհում էին. 7 «Այս ի՞նչ հայհոյություն է խոսում սա. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»։ 8 Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտում. 9 ո՞րն է ավելի դյուրին. ասել անդամալույծին "Մեղքերդ քեզ ներվա՞ծ են", թե՞ "Վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն"։ 10 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերը ներելու իշխանություն ունի,- ասաց անդամալույծին,- 11 քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։ 12 Անդամալույծը վեր կացավ և անմիջապես վերցնելով անկողինը՝ բոլորի առաջ դուրս ելավ, մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չէինք տեսել»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também