Pular para o conteúdo
Publicidade

Մարկոս 3

Չորացած ձեռքի բժշկումը

1 Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ 2 Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։ 3 Հիսուսը չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ 4 Ապա մյուսներին ասաց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել՝ բարի՞ք գործել, թե՞ չարիք, մի կյա՞նք փրկել, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լուռ մնացին։ 5 Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também