Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՐԿՈՍ 3

Հիսուսը և Բեեղզեբուղը

22 Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին իջել, ասում էին, թե նրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։ 23 Հիսուսն իր մոտ կանչեց նրանց և սկսեց առակներով խոսել նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ 24 Արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ մասնատվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։ 25 Եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ 26 Եթե սատանան ինքն իր դեմ է դուրս եկել և բաժանվել, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։ 27 Ոչ ոք չի կարող ուժեղ մարդու տունը մտնելով՝ նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն, և դրանից հետո միայն կկողոպտի նրա տունը։ 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի, 29 բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ հավիտենական մեղքով հանցավոր կմնա»։ 30 Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին՝ «Նրա մեջ պիղծ ոգի կա»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também